Կոլոնոսկոպիայի փոխարեն նոր մեթոդ են ստեղծվել 

Կոլոնոսկոպիայի փոխարեն նոր մեթոդ են ստեղծվել 

Ռուս գիտնականները ստեղծել են նոր մեթոդ, որը կարող է գնահատել աղիքների միկլոֆլորայի բաղադրությունը եւ այդ գնահատականով հնարավորություն է տալիս ճշգրիտ ախտորոշել աղիքային հիվանդություններն ու բորբոքումները։ Նոր մեթոդը կոչվում է «ՌիԳինաՄ» կամ տեղային ռիբոսոմալ հիբրիդիզացիա։ Ապագայում այդ մեթոդը կարող է փոխարինել կոլոնոսկոպիային։

Միկրոֆլորան կամ միկրոբիոտիկան մարդու ստամոքսա-աիղքային համակարգում բնակվող միկրոօրգանիզմների ամբողջությունն է։ Այն նպաստում է մանրաթելերի մարսմանը, վիտամինների սինթեզմանը, ձեւավորում է ճարպաթթուներ եւ իրականացնում այլ ֆունկցիաներ։ Միկրոֆլորայի մեջ ներառված միկրոօրգանիզմների հավասարակշռության խախտումը՝ դիսբակտերիոզը, կարող է բերել բազմաթիվ հիվանդությունների առաջացման, այդ թվում՝ աղիքային, օնկոլոգիական, աուտոիմունային եւ նյարդահոգեկան։ Դրա համար կարեւոր է միկրոֆլորայի վիճակի հսկումը։

Նոր մեթոդը թույլ է տալիս որոշել միկոբիոտիկայի բաղադրությունը, հետեւել թե որ բակտերիան որի հետ է «գործակցում» կամ «փոխազդվում», նաեւ հնարավորություն է տալիս իրականում գնահատել բորբոքումների մակարդակը եւ դեղամիջոցների արդյունավետությունը, որոնք կիրառվում են բուժման համար։