Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ ՌԴ ԱԳՆ

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ ՌԴ ԱԳՆ

«Ռուսաստանը, որն անմիջականորեն սահմանակից է Հարավային Կովկասին, շահագրգռված է այդ տարածաշրջանի կայունությամբ և բարգավաճմամբ, փոխշահավետ օգտագործմամբ և տրանսպորտային-լոգիստիկ, առևտրա-ներդրումային, տեխնոլոգիական հնարավորությունների բացահայտմամբ։ Հենց դրան են ուղղված մեր դիվանագիտության ջանքերը»։ Այդ մասին ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ի պատասխան ԶԼՄ-ների հարցումների։

«Այս առումով առաջնային խնդիրներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումն է։ Հիմք են հանդիսանում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները։ Համոզված ենք, որ գործընթացի հաջողությունն ամբողջությամբ կախված է այդ եռակողմ պայմանավորվածություններին հստակ հետևելուց»,-ասված է հայտարարության մեջ։