Ալիեւը իր քաղաքացիներին զոհաբերում է հանուն «թյուրքալեզու» աշխարհի

Ալիեւը իր քաղաքացիներին զոհաբերում է հանուն «թյուրքալեզու» աշխարհի

Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո, երբ տարբեր աղբյուրներ բացահայտեցին ադրբեջանական զոհերի իսկական թիվը, ինչը խնամքով թաքցնում էր ագրեսոր պետության իշխանական քարոզչամեքենան, համացանցում տեսանյութ տարածվեց, որ Ադրբեջանում բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ Ալիեւի իշխանության: Շարքային դրբեջանցիների մոտ արդեն արդարացված ընդվզում ու հարցեր են առաջացել, թե ինչի համար է այս պատերազմը, ինչի համար են զոհվում իրենց որդիները: Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ Ալիեւ-Էրդողան տանդեմը հայերի նկատմամբ իրենց ցեղասպանական ագրեսիան եւ ադրբեջանցի հազարավոր երիտասրադների զոհվելը արդարացնում էին, թե՝ զոհվում են իրենց «պատմական հայրենիքի»՝ Ղարաբաղի համար, ապա այս վերջին օրերի ագրեսիան Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա ոչ մի տրամաբանության մեջ չի մտնում, ոչ մի արդարացում չունի: Ինչպես Հայաստանում, այդպես էլ Ադրբեջանում, պատերազմ են մեկնում հիմնականում սոցիալապես անապահով ընտանիքների տղաները: Ադրբեջանցի զոհերի մեջ հազիվ թե գտնվի մի մեծահարուստի, մի պաշտոնյանի, ալիեւյան կլանի ներկայացուցչի որդի: Զոհվում են շարքային, սոցիալապես անապահով ընտանիքների որդիները, ովքեր հազիվ իրենց ընտանիքների գոյությունն են պահում: 

Ադրբեջանական ընդդիմադիր մամուլը հաճախ է անդրադառնում այս խնդրին: Ալիեւը դարձել է խամաճիկ՝ Էրդողանի եւ թյուրքալեզու երկրների աշխարհաքաղաքական մեծ ծրագրի մեջ եւ այդ ծրագրերի իրականացման համար զոհաբերում է ադրբեջանցի երիտասարդների կյանքը: Փոխարենը ապահովում է իր ընտանեկան կլանի ավելի հարստացումը: Ի՞նչ է դրանից շահում շարքային արդբեջանցին: Ոչինչ: Երկիրը շարունակում է մնալ սցիալապես ծայրաքեղ բեւեռացված: Այո, շարքային ադրբեջանցիները հայերի հետ ոչինչ չունեն կիսելու, նրանք ռամիկ մարդիկ են, ովքեր ուզում են աշխատանք եւ խաղաղ կյանք: Նրանք զոհն են իրենց երկրի կիսախելագար ագրեսոր ղեկավարի, որն էլ իր հերթին կիսախելագար Էրդողանի կամակատարն է: 

Հայաստանի դեմ պարբերաբար մղվող պատերազմներում Ադրբեջանը նաեւ իր համար մի կարեւոր հարց է լուծում. սպանդի է տանում ազգային փոքրամասնություններին: Ու որքան շատ զոհ լինի սոցիալական այս շերտից, այնքան ավելի լավ Ալիեւի համար. ազգային փոքրամասնություններն աստիճանաբար կվերանան եւ ինքը կազատվի նրանց հիմնախնդիրներից ու պահանջներից: Հայաստանի դեմ մղվող պատերազմներում շատ են այլազգի եւ թալիշ զոհերը: Ադրբեջանի թալիշաբնակ և լեզգիաբնակ քաղաքներում ու գյուղերում օրըստօրե մեծանում է բողոքի ալիքը, ինչը զսպում եւ խնամքով թաքցնում են պետական մակարդակով։

Դեռեւս  44-օրյայի ժամանակ թալիշները հայտարարել են, որ դա իրենց պայքարը չէ, ուստի անհրաժեշտություն չկա Ադրբեջանի ռազմաքաղաքական վերնախավի արկածախնդրությանը տուրք տալով` սպանվել ընթացող պատերազմում։ Իրենց կարծիքով` եթե թալիշները, օրինակ, պետք է զոհվեն, ապա դա պետք է անեն միայն ազատ ու անկախ Թալիշստանի համար։ Իսկ Ադրբեջանում  այնպիսի բռնատիրություն է հաստատվել, որի պայմաններում նույնիսկ արգելված է օգտագործել «թալիշ» եզրույթը, ինչը որոշակի լարվածություն է առաջացրել հարավային թալիշաբնակ շրջաններում:

Ըստ տարբեր աղբյուրների, թալիշաբանկ ու լեզգիաբնակ վայրերում հրաժարվում են զորակոչից ու զորահավաքից, ինչը վկայում է, որ իրականում կա լարվածություն, որին գումարվում է սոցիալական անարդարությունը: Այսպես շարունակվելու դեպքում, հավանաբար, Ալիեւը մի օր կկանգնի փաստի առաջ, որ իր երկրի քաղաքացիները՝ ադրբեջանցի կամ ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, կտրականապես կհրաժարվեն կատարել իր եւ Էրդողանի ռազմատենչ ու արկածախնդիր կամքը: