25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է․ Նա քայլում է

25-ամյա ոստիկանի վիճակը բավարար է․ Նա քայլում է

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի մամուլի խոսնակ  Ծովինար Խաչատրյանը տեղեկացնում է․

«Հարգելի գործընկերներ, ի պատասխան Ձեր անհանգստությունների և զանգերի, ասեմ, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում առավոտյան 5-ից գտնվող 25 ամյա ոստիկանի վիճակը բավարար է: Նա քայլում է: Շնորհակալություն ըմբռնումով մոտենալու նրա` չնկարահանվելու խնդրանքին: Բուժող բժիշկն ասաց, որ 2 կամ 3 օրից դուրս կգրվի: Նրան քիչ առաջ այցելել էր ոստիկանապետը»: