Իրանում հարյուրավոր կանայք ազատ են արձակվել կալանավայրերից

Իրանում հարյուրավոր կանայք ազատ են արձակվել կալանավայրերից

Իրանում ազատ է արձակվել 975 կին, հայտարարել է Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղուլամհուսեյն Մոհսինի Էջեյին։
Նրա խոսքով՝ Մուհամեդ մարգարեի դստեր՝ Ֆաթիմայի ծննդյան օրվա կապակցությամբ 6000 կնոջ ժամանակավորապես թույլ են տվել տուն գնալ։

Նա նաև հավելել է, որ երկրի 15 նահանգներում ազատ է արձակվել 502 բանտարկյալ, իսկ ավելի քան 4000 դատապարտյալի պատժաչափը կրճատվել է։
Էջեիին նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ավելի քան 4000 դատապարտյալ ազատ է արձակվել։

Հիշեցնենք, որ անցյալ տարվա սեպտեմբերից Իրանում շարունակվում են բողոքի զանգվածային ցույցերը, որոնց պատճառը 22-ամյա Մահսա Ամինիի՝ կալանավայրում մահանալու փաստն է։ 

Երիտասարդ աղջկան, որին կալանավորել էին հիջաբը սխալ կրելու մեղադրանքով, ըստ հանրային կարծիքի, սպանել են բռնի ուժ կիրառելու միջոցով։