«Հրապարակ». Փնտրվում է ընդդիմություն

«Հրապարակ». Փնտրվում է ընդդիմություն

Թեեւ ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի կատարողականի քննարկումները բոյկոտելու մասին ընդդիմությունը պաշտոնապես չի հայտարարել, սակայն երեկ ՊՈՒ-ից որեւէ մեկը ներկա չէր, իսկ «Հայաստանից» ներկա էր 2-3 պատգամավոր, եւ եթե նախկինում նման քննարկումներին սուր հարցադրումներ էին անում, քննադատական ելույթներով հանդես գալիս, երեկ քննարկմանը ներկա Արթուր Խաչատրյանն ընդամենը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է Անդրանիկ Քոչարյանը քննադատում ՆԳՆ գործունեությունը, Գեղամ Մանուկյանը կատակեց, իսկ Գեղամ Նազարյանն էլ հետաքրքրվեց, թե պատերազմի ժամանակ քանի ոստիկան է զոհվել։