Կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը

Կքննարկվի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը

Եվրամիության Խորհուրդը ԱԳ նախարարների մակարդակով կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրադրությունը։ Քննարկումը տեղի կունենա ապրիլի տասնիննին, տեսակապային ֆորմատով։ Օրակարգում է նաեւ Ռուսաստանի կողմից Սեւ ծովի որոշ հատվածներում, Ղրիմի մերձակայքում նավագնացության արգելման հարցը։ Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչ Պետեր Ստանոն։

ԵՄ արտաքին քաղաքական հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելլը նույնպես անդրադարձել է սպասվող քննարկմանը, նշելով, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրությունն առաջացնում է խորը մտահոգություն։