Ոչ թե անհիմն կալանք, այլ՝ ռազմաճակատ

Ոչ թե անհիմն կալանք, այլ՝ ռազմաճակատ

Փաստաբան Լևոն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոչ թե անհիմն կալանք, այլ՝ ռազմաճակատ:

Տեղեկացա, որ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչներից մեկը միջնորդություն է ներկայացրել դատարան Արցախի ինքնորոշման համար մղվող (այդ թվում Ապրիլյան) պատերազմի մասնակից պաշտպանյալիս կալանավորման ժամկետը 2-րդ անգամ երկարացնելու մասին, այն դեպքում, երբ դատարանը բազմիցս արձանագրել է, որ բացկայում է մեղադրյալի փախուստի ռիսկը:

Այդ գործով մենք հարցը ստիպված կփորձենք լուծել դատարանում ամսի 30-ին (եթե իհարկե ինքներս Արցախում չլինենք), սակայն խնդիրը կարող է համընդհանուր լինել: Ուստի ՀՀ գլխավոր դատախազն ու ՀՀ քննչական բոլոր մարմինների ղեկավարները պետք է միջոցներ ձեռնարկեն, որ գոնե այս օրերին (միգուցե ամիսներին, տարիներին) դադարեցվի առանց ԻՐԱԿԱՆ հիմքերի կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ շռայլելու արատավոր պրակտիկան»: