Բարոյականությունը ոտնատակ են տվել լրիվ

Բարոյականությունը ոտնատակ են տվել լրիվ

Երբ նախարարներից մեկի դատվածության փաստի մասին գրել էր «Հրապարակը», մեզ ամենավերջին մեղքերի մեջ էին մեղադրում, ասում էին` մարդու անձնական կյանք եք մտել, իրավունք չունեիք, անգամ փորձեցին դատի տալ, ԱԱԾ ուղարկել մեզ վրա և ամեն ինչ արեցին, որ ճշտեն` ով է եղել ինֆորմացիայի աղբյուրը:

Իսկ հիմա ի՞նչ կասեն էդ նույն մարդիկ ՀԺ-ի հոդվածի մասին, որտեղ ներկայացված է Ծառուկյանի` 30 տարի առաջվա դատվածության փաստը իր ամենազզվելի մանրամասներով: Դա անձնական տվյա՞լ չի, դա բարոյակա՞ն է, դա օրինակա՞ն է, թե Նիկոլ Փաշինյանի թերթին կարելի է, որովհետև նման հոդվածներով իրենք <<հանրային շահ>> են սպասարկում`հագուրդ են տալիս ժողովրդի վարչապետի նեղ անձնական- քաղաքական կրքերին:

Զզվելի է էս ամեն ինչը, անտանելի ու նողկալի: Բարոյականությունը ոտնատակ են տվել լրիվ: