Ի՞նչ պաշտոն է ուզել Իլոն Մասկը Թրամփից

Ի՞նչ պաշտոն է ուզել Իլոն Մասկը Թրամփից

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկն առաջարկել է իրեն ներառել Դոնալդ Թրամփի վարչակազմում, որպեսզի օգնեի սահմանափակել պետական ​​ծախսերը, եթե նախկին նախագահը կրկին վերընտրվի երկրի բարձրագույն ղեկավարի պաշտոնում։

CNN-ի փոխանցմամբ՝ այս մասին Մասկն ասել է X հարթակում Թրամփի հետ կայացած հարցազրույցի ժամանակ։
«Կարծում եմ՝ լավ կլիներ ունենալ կառավարության արդյունավետության հանձնաժողով, որը կքննարկի այս հարցերը և կհամոզվեր, որ հարկատուների գումարները ճիշտ են ծախսվում: Ես ուրախ կլինեի օգնել նման հանձնաժողովին»,- ասել է Մասկը:

Թրամփը պատասխանել է, որ շատ ուրախ կլինի, եթե Մասկը միանա վարչակազմին՝ նշելով, որ միլիարդատերը հրաշալի տնտեսագետ է։