Նույն զինվորները քվեարկել են մի քանի անգամ՝ տարբեր զորամասերում. Վահե Հակոբյան

Նույն զինվորները քվեարկել են մի քանի անգամ՝ տարբեր զորամասերում. Վահե Հակոբյան

Ես կոնկրետ մեր դաշինքի մասին կարող եմ հստակ թվեր ասել, որից հետո մի շարք բաներ են պարզ դառնում ։ 49-ը գրվել է 4, 261-ը ՝ 26, 100-ը՝ 10, ես պայմանական թվեր եմ ասում, բայց փաստորեն չի գրանցվել միայն վերջին թիվը։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ մեկնարկած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդների Վահե Հակոբյանը։ Հիշեցնենք՝ մի խումբ մարդիկ, նաեւ «Հայաստան» դաշինքի մի շարք ներկայացուցիչներ ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն բժիշկ Չարչյանի։

«Նման դեպքերը պետք է մեկ կամ երկու անգամ լինեին, բայց տեսնում ենք, որ ոչ, համատարած է եղել, այսինքն՝ սա նշանակում է մի բան, որ համատարած, գիտակցաբար այդ վերջին թիվը չեն գրանցել արձանագրության մեջ, ինչով էլ բնականաբար նվազել է «Հայաստան» դաշինքի ձայները։ Իրենք պատճառաբանում են, ասում՝ դե վրիպակ է եղել, բայց այդքան վրիպակ ու այդպես ու՞ր կհասնենք, դա հին հնարք է։

Ինչ մնում է Սյունիքին, կարող եմ ասել ,որ Սյունիքի ցուցանիշը առհասարակ ամենաբարձրն է ողջ հանրապետությունով մեկ։ Քաջարան քաղաքը միակ քաղաքն է, որը հաղթել է գործող իշխանությանը։ Մեր տվյալներով այնտեղ քվեարկել են շուրջ 15 հազար զինվորական։ Հիմա դուք սրանք բոլորը հանեք ու տեսեք՝ ինչ ցուցանիշ է դառնում Սյունքիքում։ Իրենց համար Սյունիքը շատ սկզբունքային հարց էր, իրենք այնտեղ պարտադիր պիտի հաղթանակ տանեին։ Այտեղ ուղղորդել են։ Ես տեղեկություններ ունեմ նույնիսկ, որ Էջմիածնից զինվորները գնացել են Մեղրի ու քվեարկել։ Այսինքն՝ նույն զինվորները քվեարկել են մի քանի ընտրատարածքներում»,- ասաց Վահե Հակոբյանը։