Չինաստանը կարող է կանգնել ժողովրդագրական խնդրի առաջ
The Wall Street Journal պարբերականը գրում է, որ 2035 թվականին Չինաստանը կարող է բախվել ժողովրդագրական լուրջ խնդրի։ Հոդվածում նշվում է, որ արդեն հիմա երկրում առկա է երիտասարդ տարիքի մարդկանց պակաս եւ աստիճանաբար աճում է տարեց բնակչության թվաքանակը։
Չինաստանի բնակչությունը սկսել է կրճատվել 2022 թվականից եւ վերջին տարիներին ծնելիությունն այդ երկրում նկատելիորեն նվազել է։ Կանխատեսումների համաձայն, 2035 թվականին Չինաստանի բնակչության 30 տոկոսը կազմելու են 60+ տարիքային խմբի մարդիկ։
Կարծիքներ