Հարրի Պոտերի հերոսուհու մոտ երրորդ ստադիայի քաղցկեղ են հայտնաբերել

Հարրի Պոտերի հերոսուհու մոտ երրորդ ստադիայի քաղցկեղ են հայտնաբերել

Հայտնի բրիտանացի արտիստուհի եւ վիպասանուհի Ջուլի Վոլթերսի մոտ հայտնաբերվել է երրորդ ստադիայի քաղցկեղ։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Բժիշկները «Հարրի Պոտերի» հերոսուհու մոտ հայտնաբերել են հաստ աղիքի երկու քաղցկեղ։ Նա խոստովանել է, որ առաջին անգամ իր հիվանդության մասին իմացել է տասնութ ամիս առաջ եւ մտածել, որ գուցե բժշկական սխալմունք է։ Սակայն հետո պարզվել է, որ քաղցկեղը հասել է լիմֆոհանգույցներին։ 69-ամյա դերասանուհին պատմել է, որ դիմել է բժշկի ստամոքսի խանգարման եւ թեթեւ դիսկոմֆորտի պատճառով։ Ավելի ուշ արդեն սկսվել են փսխումներ, այրոցներ եւ փորացավ։ Նա ասել է, որ «Խորհրդավոր այգին», որը թողարկվելու է այս տարի, կարող է իր կարիերայի վերջին ֆիլմը լինել։ Նշենք, որ «Հարրի Պոտերի» մասին պատմող ֆիլմերում նա խաղում էր Մոլլի Վիզլիի դերը։