Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված․ Տիգրան Խաչիկյան

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման գործընթացը կարելի է համարել ձախողված․ Տիգրան Խաչիկյան

Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը գրել է․

«Հակակոռուպցիոն ռազմավարության կարևորագույն բաղադրիչներից մեկի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ձևավորման ողջ գործընթացը կարելի է համարել ձախողված: Այն ուղղակիորեն հակասում է ինչպես հակակոռուպցիոն մարմինների ձևավորման միջազգային փորձի լավագույն դրսևորումներին, այնպես էլ բոլորովին վերջերս Վենետիկի հանձնաժողովի հրապարակած կարծիքում սահմանված նկատառումներին: Այսպես է պատահում, երբ Կառավարության ծրագրով և հակակոռուպցիոն ռազմավարությամբ սահմանված հակակոռուպցիոն պայքարի գործիքներն ընթացիկ օրենքերով ենթարկվում են փոշիացման...