Հարսանիքի ժամանակ փլվել է բետոնե հարթակը․ կա զոհ եւ վիրավորներ

Հարսանիքի ժամանակ փլվել է բետոնե հարթակը․ կա զոհ եւ վիրավորներ

Մեկ մարդ զոհվել է, ավելի քան երեսուն մարդ էլ ստացել տարբեր ծանրության մարմնական վնասվածքներ՝ Ռուսաստանի Դաղստանի Ինքնավար Հանրապետության Ցունտինսկի շրջանում հարսանիքի ժամանակ բետոնե հարթակի փլուզման հետեւանքով։ Այս մասին հայտնում է տեղի ՆԳ նախարարությունը։ Դեպքը տեղի է ունեցել Խաշարխոտա գյուղում։ Տուժածներից տասնութը հոսպիտալացվել են։

Փլուզվել է ոչ միայն տան բետոնե հարթակը, այլ նաեւ կից գտնվող աստիճանավանդակի կոնստրուկցիան։ Մահացածը մոտ վաթսունամյա կին է։ Տուժածներից հինգին տեղափոխել են Մախաչկալա՝ հետագա բուժումն այնտեղ կազմակերպելու համար։