Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր. Շարմազանով

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր. Շարմազանով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Ալիեւին «կիրթ եւ նորմալ» որակող Նիկոլը, ով մատը մատին չի տվել համազգային կարեւորագույն որեւէ օրակարգում, բացի քանդելուց, հասել է այնտեղ, որ Արցախի հերոսներ Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին հայտարարում է «Մեղրին հանձնողներ»:

Այ պոպուլիստ, Քոչարյանն ու Սարգսյանը Արցախ են ազատագրել ու այդ 7 շրջանները, որոնց մասին դու տվայտվում ես, նաեւ իրենց առաջնորդությամբ է ազատագրվել:

Հիշիր, Քոչարյանը, սպարապետ Վազգենն ու Սերժ Սարգսյանը մերժեցին եւ դեն նետեցին քո քաղաքական կնքահոր պարտվողական թեզն Արցախի հարցում: Հերիք է ստես: Ամեն ինչի պատասխանը տրվելու է:

Վերելակներում սիրախաղերի եւ ադրբեջանական ժողովրդին ռեւերանսներ անելու փոխարեն վերջապես սթափվիր:

Նա, ով Արցախի հերոսներին կվարկաբեկի, ունի մեկ հանգրվան՝ պատմության աղբանոցը»: