Վարչապետի ակնարկներն ու բացատրությունը՝ «պետական հեղաշրջման փորձի» մասին (տեսանյութ)

Վարչապետի ակնարկներն ու բացատրությունը՝ «պետական հեղաշրջման փորձի» մասին (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կապանում հրավիրված ասուլիսում անդրադարձավ պետական հեղաշրջման փորձին, որի մասին հայտարարել էր ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Հարցին՝ իսկապես եղե՞լ է նման փորձ, վարչապետն ասաց, որ Գրիգորյանի խոսքերը պետք է այլ կերպ հասկանալ։ Նա նշեց, որ այսօր կան նոր տերմիններ, օրինակ՝ հիբրիդային պատերազմ, և Արմեն Գրիգորյանի ասածն էլ պետք է հասկանալ այդ կոնտեքստում, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձի հիբրիդային նախապատրաստություն կամ հիբրիդային հեղաշրջման փորձ։ Ապա սկսեց բացատրել՝ ինչ է դա, եկավ անդրադարձավ նրան, որ Գրիգորյանը նկատի ուներ այն, որ կան կամ եղել են նաև գործող պաշտոնյաներ, որոնք ներսից են փորձել կամ փորձում հիբրիդային հեղաշրջում իրականացնել։

Վարչապետը վստահեցրեց, որ ԱԱԾ-ի կողմից այդ բոլոր փորձերը չեզոքացվել են, և որ ԱԱԾ-ն ինչ-որ մի կետից սկսած՝ սկսել է լավ աշխատել։ Նա նաև շնորհակալություն հայտնեց ոստիկանությանն ու ԱԱԾ-ին իրենց աշխատանքի համար։ Վարչապետը նաև խոսեց իր ու իր ընտանիքի դեմ տեղեկատվական պատերազմի մասին՝ հիբրիդային պատերազմի անվան տակ նաև դա նկատի ունենալով, իր խոսքում մի շարք ակնարկներ արեց՝ ուղղված նախկին ու ներկա որոշ պաշտոնյաներին, նաև խոսեց Սահմանադրական դատարանից ու ՍԴ-ում «կոնկրետ պաշտոն օկուպացրած անձանցից», որոնք ևս, ըստ նրա, փորձել են մասնակցել այդ հեղաշրջման փորձին, սակայն խնդրեց չպնդել, որ անուններ հնչեցնի։

Մանրամասն՝ տեսանյութում։