ԱՊՀ-ում մեծ եղբայր չկա. Մատվիենկո

ԱՊՀ-ում մեծ եղբայր չկա. Մատվիենկո

Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն ասել է, որ ԱՊՀ-ում, ի տարբերություն միջազգային կազմակերպությունների մեծ մասի, չկա դիկտատուրա կամ թելադրանք։

«Այստեղ մեծ եղբայր չկա, թելադրանք չկա, և այստեղ բոլոր պետությունները հավասար են։ Չկա նաև թելադրանք՝ այն, ինչ մենք հիմա տեսնում ենք միջազգային կազմակերպությունների մեծ մասում: Այնտեղ իրավունքը ուժեղ հեգեմոնի իրավունքն է՝ ի դեմս ԱՄՆ-ի, հավաքական Արեւմուտքի, ՆԱՏՕ-ի։ Այնտեղ այլ կարծիքներ չեն կարող լինել, և եթե որևէ մեկը համարձակվի այլ տեսակետ արտահայտել, պարզապես կգնդակահարեն նրան»։»,- ասել է Մատվիենկոն Բելառուս-1 հեռուստաալիքի եթերում: 

Նրա խոսքով՝ Արևմուտքը ճնշում է գործադրում այլ երկրների վրա.

«Մենք տեսնում ենք, թե ինչպես են իրենց պահում. սա անբարեխիղճ մրցակցություն է, պատժամիջոցներով սահմանափակում։ Ուստի, երբ մենք միասին ենք, մենք բազմապատիկ ուժեղանում ենք»,- նշել է Մատվիենկոն։