Սա ուղերձ է բոլոր գլոբալ խաղացողներին

Սա ուղերձ է բոլոր գլոբալ խաղացողներին

Ինչպես հայտնի դարձավ, ՌԴ արտաքին հետախուզության ծառայությունը ծավալուն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ հավաքական Արևմուտքն իր քաղաքական, մեդիա և հասարակական վստահված անձանց միջոցով լայնածավալ աշխատանք է տանում Հայաստանում հակառուսական տրամադրություններ գեներացնելու ուղղությամբ։ 

Նպատակը` Հայաստանի տարանջատումն է Եվրասիական վեկտորից։
Մեծ հաշվով, այս տեղեկատվությունը վաղուց արդեն «Պոլիշինելի գաղտնիք» է, բայց այստեղ այլ բան է կարևոր, թե ինչու է այժմ ռուսական ԱՀԾ-ն որոշել բարձրաձայնել այն, ինչ, ըստ էության, բոլորն արդեն գիտեն։

Կարծում եմ՝ սա մի ուղերձ է, որը ռուսները հնչեցնում են բացառապես այն իմաստով, որ իրենք չեն զիջելու իրենց դիրքերը Հարավային Կովկասում և Արևմուտք-Արևելք դիմակայությունը, որը Հայաստանում փաշինյանական իշխանությունների թեթև ձեռքով համակարգային բնույթ է ստացել, մտնում է նոր փուլ։ 

Սա, ի դեպ, ուղերձ է ոչ այնքան հայկական իշխանություններին, այլ ավելի շուտ այն գլոբալ խաղացողներին, որոնք շտապել են «թաթիկը թափ տալով» հրաժեշտ տալ տարածաշրջանում ռուսական շահերին։

Արման Աբովյան