ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

ՌԴ Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է

ՌԴ Պաշտպանության նախարարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հայաստանի Էրեբունի ավիացիոն ռազմաբազայում Ми-8МТВ ռազմատրանսպորտային ուղղաթիռների երիտասարդ օդաչուները իրականացրել  են պարզ եւ բարդ պիլոտաժի տարրեր պարունակող ուսումնավարժական թռիչքներ՝  բարդ եղանակային պայմաններում։ Ուղղաթիռների անձնակազմերը օրվա ցերեկային ժամերին, վատ տեսանելիության եւ մառախուղի պայմաններում իրականացրել են պարզ եւ բարդ թռիչքային տարրեր, յուրացնելով մարտական տարբեր մանեւրեր։

Նշված անձնակազմերը մարտական պայմաններում իրականացնում են հետախուզական առաջադրանքներ, կապված օդային եւ ցամաքային թիրախների հայտնաբերման եւ ճանաչման հետ, ինչպես նաեւ կարող են որոշումներ կայացնել հրթիռների եւ ռումբների ընտրության,  թիրախների ոչնչացման հետ։

Գործնական այս պարապմունքներին ներգրավել է երեսուն միավոր ցամաքային եւ ավիացիոն ռազմական տեխնիկա եւ մոտ հարյուր զինվորական։