Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը փակ է, տարբեր մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Այս պահին փակ է նաև Վարդենյաց լեռնանցքը: Մնացած ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Աբովյան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքներում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Շիրակի մարզի Աշոցքի. Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:


Սյունիքի մարզի Գորիս քաղաքում առկա է մառախուղ: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: