Ով է ամենաթանկ վճարվող դերասանը, ըստ Forbes –ի

Ով է ամենաթանկ վճարվող դերասանը, ըստ Forbes –ի

Ամերիկացի դերասան, պրոդյուսեր եւ ռեսթլեր Դուեյն Ջոնսոնը կրկին գլխավորել է ամենաթանկ վճարվող դերասանների ցանկը, որը հրապարակել է Forbes հանդեսը։ Վերջին 12 ամսում 48-ամյա դերասանի եկամուտը կազմել է ոչ պակաս, քան 87,5 միլիոն դոլար, ինչը թեեւ ցանկում գլխավորելու հնարավորություն է տալիս, սակայն մոտ 2 միլիոնով պակաս է, քան անցյալ տարի նրա տարեկան եկամուտն է եղել։ Միայն Red Notice սերիալում հանդես գալու դիմաց նա ստացել է 23,5 միլիոն դոլար։ Սերիալը Netflix-ով ցուցադրվելու է այս աշնանը։

Բացի այդ, բավական շատ եկամուտ դերասանին բերել է Under Armour մարզահագուստի ընկերության հետ ունեցած պայմանագիրը։ Երկրորդ տեղում Ռայան Ռեյնոլդսն է, որի տարեկան եկամուտը կազմել է 71,5 միլիոն դոլար, իսկ եռյակը եզրափակում է Մարկ Ուոլբերգը։ Ցանկում են նաեւ Բեն Աֆլեկը, Վին Դիզելը, Աքշայ Կումարը եւ Լին-Մանուել Միրանդան։