Կարելի՞ է ուտելուց անմիջապես հետո լողանալ․ տեսակետ

Կարելի՞ է ուտելուց անմիջապես հետո լողանալ․ տեսակետ

Ուտելուց անմիջապես հետո լողալը վտանգավոր չէ առողջության համար, եթե խոսքը լողի սիրահարների մասին է։ Մինչդեռ լողի ակտիվ մարզումները սկսելու համար ավելի լավ է, որ ուտելուց հետո անցնի որոշակի ժամանակ, հայտնում է MedicalXpress պարբերականը։ Մասնագետները նշում են, որ ուտելուց հետո առնվազն 30 րոպե սպասել եւ ապա միայն լողալը պարտադիր չէ։ Կարելի է նաեւ անմիջապես ուտելուց հետո էլ լողալ։

Պրոֆեսիոնալ եւ սիրողական լողորդները հաճախ նախքան մարզումները ինչ որ թեթեւ բան են ուտում՝ մկանների արտադրողականությունը ավելացնելու համար։ Սակայն այս ամենով հանդերձ, լուրջ եւ ծանրաբեռնված մարզումների համար կարեւոր է, որ ուտելուց հետո որոշակի ժամանակ անցնի, քանի որ այդ դեպքում հնարավոր է, որ մարդու մոտ դող սկսվի ջրում գտնվելու ժամանակ՝ լողի ակտիվ մարզումներ անելիս։ Ցանկացած ակտիվ մարզում ենթադրում է, որ պետք է մեկնարկի ուտելուց որոշակի ժամանակ անց, որպեսզի օրգանիզմը հասցնի սկսել մարսման պրոցեսը։