Ծառերը, թփերը ապօրինի հատելու, բուսածածկ ոչնչացնելու համար խոշոր տուգանք է նախատեսված

Ծառերը, թփերը ապօրինի հատելու, բուսածածկ ոչնչացնելու համար խոշոր տուգանք է նախատեսված

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հիշեցնում է ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելու համար նախատեսված տուգանքի մասին

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 66-րդ հոդվածի   համաձայն՝ անտառային հողերում, ինչպես նաև անտառային հողերի մեջ չմտնող տարածքներում ծառերը, թփերը ապօրինի հատելը կամ ոչնչացնելը, կամ հատումներն արգելված ծառերը, թփերը հատելը կամ ոչնչացնելը, պետական, համայնքային կամ այլ անձանց սեփականություն հանդիսացող բուսածածկը ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը` առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի (100.000-200.000 ՀՀ դրամ) չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի (200.000-300.000 ՀՀ դրամ) չափով: