Օլիմպիական խաղերին յուրաքանչյուր 4-րդ մարզիկին դոպինգ-թեստ են անցկացրել

Օլիմպիական խաղերին յուրաքանչյուր 4-րդ մարզիկին դոպինգ-թեստ են անցկացրել

Փարիզի 33-րդ Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկների մոտ ¼-րին անցկացրել են դոպինգ-թեստ։ Այս մասին հայտնում է Դոպինգ թեստավորման միջազգային գործակալությունը։ Օգոստոսի երեքին վերցվել է 2910 նմուշառում 2682 մարզիկից, որոնք ներկայացրել են 196 Օլիմպիական ազգային կոմիտե։ Դոպինգ ստուգում անցել են խաղերին մասնակցող աթլետների 23,8 տոկոսը։ 

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը մեկնարկել են հուլիսի 26-ին եւ ավարտվելու են օգոստոսի 11-ին։