Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը՝ 20 տարի անց միասին՝ Վենետիկի կինոփառատոնին

Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը՝ 20 տարի անց միասին՝ Վենետիկի կինոփառատոնին

Հոլիվուդյան դերասաններ Բեն Աֆլեքը և Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվելուց հետո առաջին անգամ միասին անցել են կարմիր գորգով:

Ինչպես ներկայացնում է BBC News-ը, հայտնի զույգը, որին երկրպագուները տվել են «Բենիֆեր» անվանումը, ներկա է գտնվել Վենետիկի 78-րդ ամենամյա միջազգային կինոփառաոտնի շրջանակում ցուցադրվող «Վերջին մենամարտը» ֆիլմի պրեմիերային:

Վերջին անգամ նրանք միասին կարմիր գորգի վրա էին հայտնվել 20 տարի առաջ՝ 2003 թվականին: Զույգը սիրով լուսանկարվել է տեսախցիկների առաջ: