Հաբիբը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել Սան-Պյերի հետ

Հաբիբը հայտարարել է, որ ցանկանում է մենամարտել Սան-Պյերի հետ

Բացարձակ մենամարտերի առաջնության թեթեւ քաշային կարգում չեմպիոն Հաբիբ Նուրմագոմեդովը խոսել է այն մասին, թե ինչ է ակնկալում նախկին չեմպիոն Ժորժ Սեն-Պյերի հետ մենամարտից։ «Դա հորս երազանքն էր։ Հաջորդ տարի Սեն-Պյերը կդառնա 40 տարեկան։ Սակայն ես ցանկանում եմ նրա հետ մենամարտել։ Դա իդեալական կլիներ։ Գեթջիի հետ մենամարտից հետո կլինեն բանակցություններ Սեն-Պյերի հետ։ Ես էլ UFC-ն էլ հետաքրքրված ենք դրանում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Նումագոմեդովը։

Ավելի վաղ, Բացարձակ մենամարտերի առաջնության ղեկավար Դանա Ուայթը հայտարարել էր, որ Սեն-Պյերի հետ մենամարտով հնարավոր է եզրափակվի Հաբիբի կարիերան որպես մենամարտիկ։