Մանկագիրը դատապարտվել է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

Մանկագիրը դատապարտվել է երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից մանկագիր Ջենիֆեր Վուլֆթալը եւ նրա ամուսինը՝ Ջոզեֆը դատապարտվել են համապատասխանաբար 12 եւ 10 տարվա բանտարկության՝ իրենց որդեգրված երեք երեխաների հանդեպ դաժան վերաբերմունքի համար։ Հիշեցնենք, որ Վուլֆթալը հանդիսանում է մանկական «Իսկական ընկեր» գրքի հեղինակը։ Այս մասին հայտնում է The New York Post (NYP) պարբերականը։

Ամուսինները համաձայնել են գործարք կնքել քննիչների հետ եւ ընդունել իրենց մեղավորությունը, որպեսզի առանց այն էլ սթրեսի ենթարկված երեխաներին ազատեն ցուցմունքներ տալու պարտականությունից եւ հավելյալ սթրեսի ենթարկվելու։ Ամուսինների հանդեպ քննությունը սկսվել էր 2021 թվականին, երբ Ջոզեֆ Վուլֆթալը հիվանդանոց էր տարել իր որդեգիր երեք երեխաներից ութամյա դստերը։ Երեխան այդ պահին եղել էր անգիտակից վիճակում։ Հետազոտությունների ընթացքում նրա մոտ ախտորոշվել էր թոքաբորբ, ստաֆիլակոկային ինֆեկիցա եւ լյարդի անբավարարությունը։ Երեխան եղել էր հյուծված վիճակում, ծածկված կապտուկներով։ Ոստիկանները ձերբակալել էին ծնողներին եւ վերցրել նրանցից երեխաներին։ Քննության ընթացքում ամուսինները խոստովանել են, որ տարատեսակ դաժան եղանակներով են պատժել իրենց որդեգրված երեխաներին։