Իլհամ Ալիեւը երախտագիտություն է հայտնել Իտալիային

Իլհամ Ալիեւը երախտագիտություն է հայտնել Իտալիային

Ադրբեջանը մեծապես երախտագետ է Իտալիային՝ Ղարաբաղյան հակամարտության հարցում ցուցաբերած «ուղիղ եւ արդարացի մոտեցման համար»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Նա մանրամասնել է, որ «Իտալիայի համար հեշտ չի եղել իր դիրքորոշումը ձեւակերպելն ու հայտարարելը, հատկապես Եվրամիության կազմում, որտեղ Հայաստանի աջակիցները շատ են եւ ուժեղ»։

Նա նաեւ ասել է, որ իտալական պատվիրակությունը արդեն այցելել է Ղարաբաղ եւ դա Բաքվում ընկալում են որպես աջակցություն։

Հիշեցնենք, որ Իտալիան այն երեք երկրների ցանկում է, որոնց ընկերությունները հրավիրվել են մասնակցելու Ղարաբաղի՝ ադրբեջանական հսկողությանն անցած տարածքների վերականգնմանը։