Առաջին երկիրը վավերացրել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունը 

Առաջին երկիրը վավերացրել է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունը 

Կանադան դարձել է առաջին երկիրը, որը վավերացրել է Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության արձանագրությունները։ Այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Կանադայի վարչապետը նշել է, որ այս վավերացմամբ Հելսինկին ու Ստոկհոլմը ավելի մոտ կդառնան դաշինքին լիարժեք անդամությանը։

Հիշեցնենք, որ արձանագրությունները դաշինքի կենտրոնակայանում ստորագրվել էին հուլիսի հինգին։