Զոհեր և տասնյակ վիրավորներ. Մոսկվայի մահացու փոթորիկը
Մոսկվայում երեկ տեղի ունեցած փոթորիկի ժամանակ մահացել է 2, վիրավորվել՝ 35 մարդ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով արտակարգ ծառայությունների ներկայացուցչին։
«Ըստ թարմացված տեղեկատվության՝ փոթորիկի ժամանակ տուժել է 37 մարդ, նրանցից երկուսը մահացել են: Տուժածների թվում վեց երեխա կա»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Մոսկվայում ուժգին փոթորիկ և հորդառատ անձրևներ են գրանցվել, տեղ-տեղ էլ պտտահողմ է նկատվել։ Քաղաքի իշխանությունները եղանակի առավելագույն «նարնջագույն» մակարդակ էին հայտարարել։
Քամին պոկել էր մետաղական թիթեղները, տանիքները, քանդել գովազդային վահանակներ։ Քաղաքում ծառեր էին տապալվել, ավտոմեքենաներ շրջվել։
Կարծիքներ