Գերմանիան Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ ունի 

Գերմանիան Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ ունի 

Գերմանիայի ԱԳ նախարարությունը Սիրիայի հարցով մշտական ներկայացուցիչ ունի։ Այդ պաշտոնին նշանակվել է Թոբիաս Լինդները` գերատեսչության պետնախարարը։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքը։ Վերջինս զբաղվելու է սիրիական կողմի հետ կապերի հաստատմամբ։

Նախարար Բերբոքը ասել է, որ այս նշանակումը վկայում է այն մասին, որ Բեռլինը շարունակելու է ընդլայնել իր դիվանագիտական ներկայությունը՝ Սիրիայում ընթացող զարգացումների ֆոնին։ Բեռլինը նաեւ 8 միլիոն եվրո կհատկացնի սիրիացիներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար։