Ամերիկացիները Թրամփի պատճառով լքում են իրենց հայրենիքը

Ամերիկացիները Թրամփի պատճառով լքում են իրենց հայրենիքը

Երբ ԱՄՆ ընտրություններում էքզիթ-փոլերը սկսեցին ցույց տալ Դոնալդ Թրամփի հաղթանակը, շատ ամերիկացիներ մտածեցին երկրից տեղափոխվելու մասին, գրում է Reuters-ը։

Միացյալ Նահանգների Արևելյան ափին ընտրատեղամասերի փակվելուց մեկ օր անց Google-ում որոնական հարցումները՝ «տեղափոխություն Կանադա», ավելացել են 1270%-ով։ 

Նոր Զելանդիա տեղափոխվելու վերաբերյալ նմանատիպ հարցումներն աճել են գրեթե 2000%-ով, իսկ Ավստրալիա՝ 820%-ով։ 

Ըստ Google-ի խոսնակի, ԱՄՆ-ի արևելյան ափի Google-ի որոնումները արտագաղթի վերաբերյալ այդ օրը ռեկորդային մակարդակի են հասել բոլոր երեք երկրների կտրվածքով: 

Google-ը ճշգրիտ թվեր չի տալիս, սակայն, օրինակ, Immigration New Zealand-ի կայքի տվյալները ցույց են տվել, որ նոյեմբերի 7-ին կայքը ունեցել է մոտ 25000 ԱՄՆ նոր օգտատեր՝ նախորդ տարվա նույն օրվա 1500-ի համեմատ: