«Ժամանակ». Այս տարի ձմեռային զորակոչի ժամկետները փոխել են

«Ժամանակ». Այս տարի ձմեռային զորակոչի ժամկետները փոխել են

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը որոշել է, որ ձմեռային զորակոչը տեղի կունենա ոչ թե 2020 թ.  հունվարի 1-ից 31-ը, ինչպես դա սովորաբար տեղի էր ունենում վերջին մի քանի տարիներին, այլ կսկսվի այս տարվա դեկտեմբերի 16-ից մինչեւ 2020 թ. հունվարի 31- ը:

Ինչով է պայմանավորված զորակոչի ժամկետը ավելացնելը, կառավարությունը չի պարզաբանում, կարող ենք ենթադրել, որ զինվորական կոմիսարիատներին ավելի մեծ ժամանակ է անհրաժեշտ իրենց առջեւ դրված խնդիրն իրականացնելու համար»::


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում