Փաստաբանները Տիրան Խաչատրյանի կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն

Փաստաբանները Տիրան Խաչատրյանի կալանքը փոխելու միջնորդություն կներկայացնեն

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պաշտպանական խումբը պատրաստվում է կալանքը որպես խափանման միջոց փոխելու միջնորդություն ներկայացնել։ Այս մասին դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

Թե խափանման ինչ այլընտրանքային միջոցի մասին է խոսքը, փաստաբանը պատասխանեց` վարչական հսկողություն կամ գոնե տնային կալանք։