Արտահերթ նիստ է հրավիրվել․«Իմ քայլը» ԿԲ անդամի թեկնածու ունի

Արտահերթ նիստ է հրավիրվել․«Իմ քայլը» ԿԲ անդամի թեկնածու ունի

Հուլիսի 8-ին Ազգային ժողովում տեղի է ունենալու Ֆինանսավարկային ու բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նիստ, որում պետք է հավանության արժանանա Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի անդամի համար «Իմ քայլ»-ի կողմից թեկնածու առաջադրելու հարցը:

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 145-րդ հոդվածի՝ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Իմ քայլը» խմբակցությունն այդ պաշտոնի համար ներկայացրել է Հովհաննես Խաչատրյանի թեկնածությունը:
Խաչատրյանը աշխատել է «Ամերիաբանկ» ՓԲԸ -ում։