ՄԱԿ-ում կոչ են արել Միացյալ Նահանգներին դադարեցնել ռասսայական բռնությունը

ՄԱԿ-ում կոչ են արել Միացյալ Նահանգներին դադարեցնել ռասսայական բռնությունը

ՄԱԿ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետը դատապարտել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանությունը եւ կոչ արել ամերիկյան իշխանություններին պատժել սեւամորթի մահվան մեջ մեղավոր ոստիկաններին։ Հիշեցնենք, որ վնասզերծման ժամանակ Ֆլոյդի հանդեպ անհամաչափ ուժ էր կիրառվել, որի արդյունքում ոստիկանը նրան զրկել էր կյանքից։ Բաչալետը նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է լուրջ քայլեր ձեռնարկեն, որպեսզի դադարեցնեն նման սպանությունները եւ ապահովեն արդարադատությունը, եթե նման դեպքեր տեղի ունենում են։