Հայկական կողմին է վերադարձվել հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը

Հայկական կողմին է վերադարձվել  հայ-ադրբեջանական սահմանը հատած զինծառայողը

ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ մայիսի 22-ին Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, և Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորակազմի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի միջնորդությամբ, մայիսի 26-ին հայկական կողմին է վերադարձվել ս.թ. ապրիլի 23-ին հայ-ադրբեջանական սահմանը հատած, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Մարտիրոսովը: