Բելառուսի ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները

Բելառուսի ԿԸՀ-ն ամփոփել է նախագահական ընտրությունների արդյունքները

Բելառուսի ԿԸՀ-ն ամփոփել է կիրակի օրը տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքները, գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին հայտարարելով հաղթող։ Ըստ այդմ, պաշտոնապես հայտարարվեց, որ Լուկաշենկոն հավաքել է 80,1 տոկոս քվե, իսկ ընդդիմության միասնական թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան՝ 10,12 տոկոսը։