Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Արթուր Դավթյանի փարիսեցիությունը

«Հրապարակ». Արթուր Դավթյանի փարիսեցիությունը

Երեկ ապօրինի ծագում ունեցող գույքը բռնագանձող դատախազներին դիպլոմներ են հանձնել։ Եվ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հայտարարել է․ «Դժվար է գերագնահատել օրենքով ընձեռված պետական այս աննախադեպ գործիքակազմի պատմական նշանակությունը: Աներկբա է՝ ՀՀ-ում սոցիալական արդարության վերականգնման գեներացված օբյեկտիվ հանրային ակնկալիքներն իրացնելու լուրջ եւ պատասխանատու հնարավորություն է ընձեռվել: Սոցիալական արդարության վերականգնման ուղղությամբ լրջագույն քայլեր ենք ձեռնարկելու նշված օրենքի իրացմամբ»։

Հիշեցնենք․ Դավթյանը 2006-ից աշխատել է դատախազությունում, եղել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների վարչության դատախազ, 2012-ից՝ Շենգավիթի, 2013-ից՝ Երեւանի, իսկ 2016-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ։ Ի՞նչն էր խանգարում, որ այդ պաշտոններում թույլ չտար գույքի ապօրինի ձեռքբերում, ժամանակին իրականացներ իր պարտականությունները, որպեսզի այսօր ստիպված չլիներ արդարության վերականգնման մասին փարիսեցիական ելույթներ ունենալ։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image