Պերեսն ուզում է վարկ վերցնել Մբապեի համար
Ինչպես գրում են ֆրանսիական հեղինակավոր մարզական պարբերականները, Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստվում է վարկ վերցնել՝ ՊՍԺ-ի առաջատարներից և առհասարակ աշխարհում այժմ լավագույն հարձակվողներից մեկի՝ Կիլիան Մբապեի տրանսֆերը գնելու համար։
Ըստ տարբեր հրապարակումների՝ մադրիդյան մի քանի բանկեր աջակցում են Պերեսին ու պատրաստակամությունն արդեն հայտնել են գումար տրամադրելու մասով։
Ավելի վաղ,հիշեցնենք, տեղեկություններ էին տարածվել, որ Մբապեն հանձնարարել է իր գործակալին Մադրիդում հարմարավետ առանձնատուն գնել իր համար։ Փարիզյան ակումբի ղեկավությունը ֆրանսիացու համար պահանջում է մոտ 200 մլն եվրո։
Կարծիքներ