Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

Գյումրեցի ծանրորդուհին նվաճել է 3 ոսկե մեդալ

Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի Հանրապետության հավաքական թիմի կազմում այսօր գերազանց մրցելույթներ ունեցավ ՀՀ Շիրակի մարզպետարանի Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոցի սան Ալեքսանդրա Գրիգորյանը /անձնական մարզիչ՝ Քրիստինե Պետրոսյան/։

Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճեց 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։