Հուսով ենք՝ Բաքվում «Ռուսական տան» հարցը դրական լուծում կստանա. ՌԴ ԱԳՆ

Մոսկվան ակնկալում է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում «Ռուսական տան» հարցը դրական լուծում կստանա: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա նաև անդրադարձել է «Ռուսական տան» գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ Բաքվից ստացված ծանուցմանը Մոսկվայի պատասխանի մասին:
«Ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել կատարել Ռուսական տան գրանցումն ավարտելու համար անհրաժեշտ գործողությունները և դա անել Ադրբեջանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ երկկողմ միջկառավարական համաձայնագրի հիման վրա»,-հայտնել է Զախարովան:
Նա նաև կոչ է արել չտրվել ԶԼՄ-ների սադրանքներին, որոնք լրտեսամոլություն են հրահրում։
Ավելի վաղ «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը հաստատել էր, որ Ադրբեջանից նոտա է ստացել Բաքվում Ռուսական տունը գրանցելու անհրաժեշտության մասին:
Կարծիքներ