Ես ներկայացրել եմ «Ալյանս» կուսակցությունը. Ուրիխանյան

Ես ներկայացրել եմ «Ալյանս» կուսակցությունը. Ուրիխանյան

«Սրսուռ» ընդդիմադիր Տիգրան Ուրիխանյանը երեկ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած համերաշխության կոչի շրջանակներում հանդիպեց նրա հետ։

Ինչին հետևեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հաղորդագրությունը, որ  Տիգրան Ուրիխանյանը Փաշինյանի հետ հանդիպման համար լիազորված չի եղել ոչ Արա Աբրահամյանի, ոչ էլ «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության կողմից: 

«ՀՀ-ում կայացած ԱԺ արտահերթ ընտրություններում մասնակցություն ունեցած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որին աջակցում էր Արա Աբրահամյանը և ավելի քան 12 հազար ընտրող, որոնք քվեարկել են մեր օգտին, որևէ առնչություն չունեն կայացած հանդիպման հետ և չեն կիսում Ուրիխանյանի հետընտրական հայացքները»,-նշված է հայտարարության մեջ։

«Հրապարակի» հետ զրույցում Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ Փաշինյանի մոտ գնացել է որպես «Ալյանս» կուսակցության նախագահ, ինչի մասին հայտարարվել է հանդիպման ժամանակ։ Իսկ չի՞ կարծում, որ մարդիկ կարող էին խառնել, և, առհասարակ, նրանց մոտ կարող էր տպավորություն ստեղծվել, որ ընտրությունների արդյունքները, ըստ էության, ճանաչում են «Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը և Արա Աբրահամյանը։ «Ասացի, այսքանը»,-ասաց Ուրիխանյանը։

Ինչ վերաբերում է իր՝ արմատական ընդդիմություն լինելուն և գնալուն, չի՞ափսոսում։

Տիգրան Ուրիխանյանն ասաց․«Հանդիպեցինք, ու ինչ, ինչ-որ բան փոխվե՞ց»։

Պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը ուզում էր ցույց տալ, որ նաև քաղաքական դաշտից, ընդ որում` ընդդիմադիր, ունի աջակցություն։ Տիգրան Ուրիխանյանն ի պատասխան`  մեկնաբանությունները թողեց մեզ։