Բլինքենի ու Բայդենի էմոցիոնալ արձագանքը՝ ԱՄՆ-Իրան խաղին (լուսանկարներ)

Բլինքենի ու Բայդենի էմոցիոնալ արձագանքը՝ ԱՄՆ-Իրան խաղին (լուսանկարներ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը տոնել են իրենց երկրի ֆուտբոլի հավաքականի հաղթանակն Իրանի նկատմամբ (1։0)աշխարհի առաջնության խմբային փուլում։
Ինտրիգային դիմակայությունից առաջ Բայդենը կապ է հաստատել թիմի գլխավոր մարզչի ու խաղացողների հետ և ասել, որ նրանք կարող են հաղթել։ Իսկ ֆուտբոլային հանդիպումից հետո, Սպիտակ տան ղեկավարը ցնծությամբ է ընդունել հաղթանակի մասին լուրը և հրապարակային ելույթում նշել․ «ԱՄՆ – Իրան – 1:0. ԱՄՆ! ԱՄՆ! Դա մեծ խաղ է»:

Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն էլ ազգային ընտրանու խաղին հետևել է Բուխարեստից՝ իր մյուս գործընկերների, այդ թվում՝ Ուկրաինայի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների հետ։
Նա Թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ ԱՄՆ հպարտանում է իր թիմի հաղթանակով։