Եվրոպայում տնտեսական անկումը ձեռնտու է ԱՄՆ-ին․Սիյարտո

Եվրոպայում տնտեսական անկումը ձեռնտու է ԱՄՆ-ին․Սիյարտո

Միացյալ Նահանգները կարողացավ օգուտ քաղել Եվրոպայում տնտեսական անկումից, որն առաջացել է Ուկրաինայի ռազմական հակամարտությունից և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից: Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն՝ Բրյուսելում ԵՄ երկրների առևտրային գերատեսչությունների ղեկավարների հանդիպումից հետո։

Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի իրադարձությունները և ԵՄ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ առաջացրել են էներգետիկ ճգնաժամ և եվրոպական տնտեսությունը մղել ռեցեսիայի։ «Եթե դուք նայեք համաշխարհային տնտեսությանը, ապա կարող եք տեսնել, որ Եվրամիությունն այժմ ոչ շահեկան դիրքերում է», - ասել է Սիյարտոն: 

Նրա պնդմամբ, վերջին ժամանակահատվածում ԱՄՆ տնտեսության վիճակն ու մրցունակությունն ակնհայտորեն բարելավվել են․

«Եվրոպական տնտեսության անկումը լավ նորություն է ԱՄՆ-ի տնտեսության համար, և թվում է, թե ամերիկացիները կարողացել են օգուտ քաղել դրանից»: