Եվրախորհրդի նախագահի ելույթի նախագիծը հայտնաբերվել է աղբարկղում

Եվրախորհրդի նախագահի ելույթի նախագիծը հայտնաբերվել է աղբարկղում

Բրյուսելի կենտրոնում, աղբարկղի մեջ հայտնաբերվել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի ելույթի «գաղտնի» մակնշում ունեցած նախագիծը, որը վերաբերել է ԵՄ ընդհանուր վիճակին։ Ըստ Politico հանդեսի հրապարակման, նախագծում խոսվում է նաեւ Գերմանիայում սպասվող խորհրդարանական ընտրությունների եւ Անգելա Մերկելի՝ գերմանական դաշնային կանցլերի պաշտոնից հեռանալու մասին։ Անդրադարձ է եղել նաեւ ԵՄ-ում պատվաստումների հարցով ունեցած հաջողություններին․ եւ Աֆղանստանում ստեղծված վիճակի՝ միգրացիոն ճգնաժամ առաջացնելու ռիսկերին։ Քննադատության են արժանացել Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան՝ հակակորոնավիրուսային պրեպարատների՝ Եվրոպա ներկրումը մեծացնելու առաջարկը մերժելու համար։ Եվրահանձնաժողովի ղեկավարը պահանջել է ավելացնել ամերիկյան բարձր տեխնոլոգիական հսկա ընկերությունների հարկերը, որոնց շարքում հատկապես հիշատակվում են Google-ն ու Facebook-ը։