Վերբալ քաղպոռնոգրաֆիան և մենք 

Վերբալ քաղպոռնոգրաֆիան և մենք 

Այս պատմությունը, կարելի է ասել, սկսվել է շատ վաղուց, դեռ այն օրերից, երբ երջանկահիշատակ Վանո Սիրադեղյանը հեռացավ Հայաստանից և ՀՀՇ-ն վերածվեց գեղի կլուբի (Տես` Լևոն Տեր-Պետրոսյան, Կոնգրեսական նոթեր, Երևան, 2007թ. կեսեր): Առաջին նախագահն, ըստ էության, ՀՀՇ-ի հիմքի վրա ստեղծեց նոր կառույց, որ ստացավ «Հայ ազգային կոնգրես» ճռճռան անվանումը: Քաղաքագետները պնդում են, որ Լևոն Տեր-Պետրոսյանի մտքով չէր էլ անցնում, որ իր ստեղծած ՀԱԿ-ի հիմքի վրա մի գեղեցիկ օր կձևավորվի և կզարգանա մի այնպիսի ուղղություն, ինչպիսին ՔՊ-ն է` քաղաքացիական պոռնոգրաֆիան: 

Ես սա համարում եմ Պապիի անզգույշ բացթողումը և մեր երկրին ու ժողովրդին հասցրած ամենամեծ վնասը: Եվ ուրեմն` ՀԱԿ-ում քիչ չէին ՀՀՇ-ից մնացած ազնիվ ու խելացի քաղաքական գործիչները: Այնտեղ էին հավաքվել դեմքեր, որոնցից յուրաքանչյուրը կարող էր սեփական գործը դնել և հանդես գալ որպես ուրույն քաղաքական ուժ: Այդ մարդիկ, սակայն, չկարողացան, գուցե նաև չցանկացան իրենց գաղափարական հորից ավելի գաղափարական երևալ և մինչ օրս էլ իրենց օրերը մաշում են Պապիի ապահով և կենարար ստվերի տակ: Պապին սխալվեց 2007-2008 թվականներին, երբ փողոցային անկարգությունների գծով տեղակալի պաշտոն ստեղծեց ՀԱԿ-ում: Ճիշտ է, ՀԱԿ-ի գործերը համակարգում էր բոլորովին այլ մարդ` դարձյալ Լևոն անունով, բայց նշված գործերի գծով տեղակալը ենթարկվում էր անմիջապես Պապիին և այդ իմաստով ՀԱԿ-ում ամենաերեսառածներից էր: Այդ մարդը Նիկոլ Փաշինյանն էր` հազվագյուտ երևույթ ոչ միայն ՀԱԿ-ում, այլև հայ իրականության մեջ: 

Մինչև 2012 թվականի գարունը Փաշինյան Նիկոլն ազնվորեն կատարեց տեղակալի իր պարտականությունները: Այդ ընթացքում ընդհուպ բերդ նստեց, որտեղից նրան ազատեց Սերժ Ազատիչը` ընդառաջ գնալով Նիկոլի անմիջական շեֆի` Լևոն Տեր-Պետրոսյանի թախանձագին խնդրանքներին: ՀԱԿ-ի հետ Հայտնվելով խորհրդարանում` Նիկոլ Փաշինյանը, սակայն, մեծամտացավ, հոգնեց «Հայկական ժամանակ» թերթի խմբագիր լինելուց, հեռացավ Պապիից և որոշեց սեփական գործը դնել: Այդպես, արդեն 2015 թվականին, ծնվեց քաղաքացիական պոռնոգրաֆիան, որը Փաշինյանը խոհեմաբար «Քաղաքացիական պայմանագիր» անվանեց:

Ինձ հաճախ են հարցնում` իսկ դու վստա՞հ ես, որ Փաշինյանն իր կուսակցությունը հիմնելիս գիտեր, թե ինչ է հիմնում, գուցե նրա հիմնած կուսակցությունն ավելի ո՞ւշ է դարձել պոռնոգրաֆիա: Պատասխանեմ` այո, գրեթե 99 տոկոսով վստահ եմ, որ Նիկոլը գիտեր թե ինչ է հիմնում: Ավելին ասեմ` իմ ճանաչած Նիկոլն ուղղակի չէր կարող նորմալ բան ստեղծել: Իսկ թե ով է իմ ճանաչած Նիկոլը, դուք կարող եք իմանալ արդի հռոմեական պատմիչ Միքայել Մինասյանի վկայություններից (Մ.Մ., Խոհանոցային մանրապատումներ և բացահայտումներ արտերկրից, արար վերջին): 

Իսկ ո՞րն է «քաղաքացիական պոռնոգրաֆիա» և «քաղաքացիական պայմանագիր» հասկացությունների տարբերությունը: Եթե նայենք օրենսդրությանը, ապա կպարզվի, որ Հայաստանում պոռնոգրաֆիան` պոռնոգրաֆիկ նյութերի ստեղծումը, տարածումը և ՀՀ քաղաքացիներին այդ ոլորտում ներգրավելը խստիվ արգելվում է: Ահա և Նիկոլը գտել է «պայմանագիր» բառը, որպեսզի խնդիրներ չունենա օրենքի հետ: Բայց մենք գիտենք, որ «պայմանագիր» ասվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ «վերբովկա», վերբալ երևույթ մարդկային հասարակություներում: Ոմանք պայմանագրով բանակ են գնում, ոմանք աշխատանքի են ընդունվում շինարարությունում, ոմանք էլ` ծառայության մտնում «քաղաքական հաջողությունների» հասած գործիչների մոտ: Հենց այսպես եղավ Նիկոլի պարագայում, որի վերբալ գրոհի արդյունքում էլ ստվարացան ՔՊ-ի շարքերը:

2018 թվականից սկսած` Փաշինյան ընտանիքի հիմնած բիզնեսն այլևս վերածվեց պոռնոգրաֆիկ հոլդինգի` կլանելով ոչ միայն փոքր ու միջին քաղաքական հասարակաց տները, այլև լափամանից օգտվելու հնարավորություն ընձեռելով այլ քաղաքական ձիանոցներում վխտացող անբարոյականներին: Հանուն ճշմարտության ասեմ նաև, որ քաղպոռնոգրաֆիայի մաս կազմեցին նաև ՀՀՇ-ՀԱԿ-ի շատ ներկայացուցիչներ, որոնց շնորհիվ ոլորտը գրեթե ավարտուն տեսք ստացավ: Կարո՞ղ էր Փաշինյանի գլխավորած հոլդինգը հաղթել 44-օրյա պատերազմում: Ոչ: Մինչ օրս մարդկության պատմության մեջ չի եղել մի դեպք, որ մարմնավաճառները` լինեն դրանք սովորական թե քաղաքական, կարողանան հաղթել: Նրանք երբեք հաղթելու նպատակ չեն դնում իրենց առջև: Դա այս ոլորտի սպեցիֆիկան է:

Մարմնավաճառները, սովորաբար, խուսափում են կոնֆլիկտներից, աշխատում են հարցերը կարգավորել կեղծ ժպիտներով և անուշ-մեղուշ խոսակցություններով: Այս վիճակը, սակայն, կարող է կտրուկ փոխվել ներքաղաքական հողի վրա, երբ քաղպոռնիկները ձևավորում են իրենց ֆիզոնոմիային և հոգեկան աշխարհին բնորոշ իշխանություն: Նրանք դրսում շարունակում են մնալ կատու, բայց ներսում կապները կտրում ու վերածվում են չգիտես ինչի: Ասվածի վառ վկայությունն է վերջին օրերին լրագրողական համայնքի վրա աննախադեպ հարձակումը, որ իրականացվեց քաղպոռնոգրաֆիայի ամենազառամ և ամենակրտսեր ներկայացուցիչների` Վիգեն Խաչատրյանի և Վահագն Ալեքսանյանի միջոցով:

Իսկ թե ինչո՞ւ քաղպոռնոգրաֆիստների թիրախ դարձան հատկապես լրագրողները, միանգամայն այլ պատմություն է, որին, հույս ունեմ, առիթ կունենամ անդրադառնալու առաջիկայում: Իսկ մինչ այդ ասեմ, որ վերբալ քաղպոռնիկները լրագրողներին տանել չեն կարողանում զուտ գենետիկ պատճառներով: Բանն այն է, որ իրենց մասնագիտությունն ավելի շուտ է առաջացել, քան լրագրությունը, բայց դարերի ընթացքում այնպես է ստացվել, որ հենց լրագրողներն են սկսել իրերն իրենց անուններով կոչել: