Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին․ մաս 2-րդ

Կոնստանտին Զատուլինը՝ Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ առաջացած բանավեճի մասին․ մաս 2-րդ

Ինչու ես որոշեցի պարտքս համարել հանդես գալ Արմավիրում տեղի ունեցած պատմության հետ կապված․

Նախ այն բանի համար, որ այսօր ականատես ենք լինում խորհրդային ժամանակների հուշարձանների պղծման Լեհաստանում, Ուկրաինայում, Մերձբալթյան երկրներում եւ այլն։ Մեր երկրում նմանատիպ քայլի գնալը վրձնով կամ մուրճով, լինես դու պատգամավոր կամ շարքային քաղաքացի, նշանակում է վանդալների հետ կանգնել նույն հարթակի վրա։ Սպասեք բումերանգին։ Մեր դեպքում դա իրեն երկար սպասեցնել չտվեց եւ Վինոգրադովի կաթնեղբայր որպես հանդես եկավ Շահեն Հարությունյանը Երեւանից, ով կարմիր ներկ լցրեց մեր մեծ գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանի վրա, ով իր կյանքը զոհեց հայերի պաշտպանության համար՝ Պարսկաստանում։ Վինոգրադովի եւ Հարությունյանի մոտ ոչ թե խելքից պատուհաս վիճակ է, այլ դրա բացակայություն։

Երկրորդ․ Երբ հարցը վերաբերվում է կոնկրետ այն արշավին, որը այսօր սանձազերծվել է մամուլում 1955 թվականին մահացած Գարեգին Նժդեհի կերպարի շուրջ, անզեն աչքով էլ երեւում է, որ դրա նախաձեռնողը Հայաստանի հետ հակամարտող Ադրբեջանի ղեկավարությունն է։ Այս հոդվածում դժվար թե տեղին է գնահատական տալ այն բանին, թե ով է սխալ եւ ով ճիշտ այդ հակամարտությունում։ Դա մեզ չափազանց կհեռացնի բուն խնդրի։ Պարզ է միայն, որ լարվածության աճը ռեգիոնում չի նվազում, իսկ կողմերը ակտիվորեն մեղադրում են մեկմեկու։ Ադրբեջանի ղեկավարներին թվաց, թե նրանք կկարողանան դիվիդենդներ հավաքել, եթե փորձեն դեմոնիզացնել հայերին եւ խաղարկեն Գարեգին Նժդեհի արձանի հետ կապված հարցը, որը գտնվում է Հայաստանում, որին ներկայացնում են որպես ֆաշիստ եւ կոլաբորացիոնիստ։ Ակնհայտ է, որ կա միտում մեզ եւ հայերին իրար հետ գժտեցնելու մի այնպիսի զգայուն հարցի շուրջ, ինչպիսին Ռուսաստանի համար հանդիսանում է վերաբերմունքը Մեծ Հայրենականի հանդեպ։ Ուզում եմ նկատել, որ մինչ այժմ ոչ ոք չի փորձել կասկածի տակ դնել խորհրդային հայերի հերոսականությունը, որոնց շարքում ԽՍՀՄ Հերոսների թիվը եւ տված զոհերի թիվը Հայրենական մեծ պատերազմի ճակատներում, բնակչության թիվ հարաբերակցությամբ գերազանցում է նախկին ԽՍՀՄ մյուս ժողովուրդների ցուցանիշները։ Հիշեցնենք, որ Հայաստանի պառլամենտն ու կառավարությունը գտնվում են Երեւանի մարշալ Բաղրամյանի պողոտայում։