Կոչ են անում Ռուսաստանին հեռացնել զորքերը սահմանի մոտից

Կոչ են անում Ռուսաստանին հեռացնել զորքերը սահմանի մոտից

Եվրամիությունը կոչ է անում Ռուսաստանին հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանի մոտից։ Այս մասին հայտարարել է արտաքին քաղաքական հարցերով ԵՄ հնանձնակատար Ժոզեպ Բորելլը։ Նա ասել է նաեւ, որ իրավիճակը ռուս-ուկրաինական սահմանին չափազանց վտանգավոր է։

Ըստ Բորելլի, առաջիկայում ԵՄ-ում քննարկելու են ուկրաինական սահմանի մոտ ռուսական զորքերի կենտրոնացման հարցը։ Քննարկմանն ամենայն հավանականությամբ կմիանա նաեւ Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Դմիտրի Կուլեբան։